կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստանձնել ենք իշխանությունը, երբ Հայաստանը՝ որպես պետություն, նման է եղել անդունդը գլորվող մեքենայի. Փաշինյան

Ստանձնել ենք իշխանությունը, երբ Հայաստանը՝ որպես պետություն, նման է եղել անդունդը գլորվող մեքենայի. Փաշինյան

2018 թ. ստանձնել ենք իշխանությունը, երբ Հայաստանը՝ որպես պետություն, նման է եղել անդունդը գլորվող մեքենայի, որը ոչ անիվ ունի, ոչ շարժիչ, ոչ արգելակ և ոչ էլ ղեկ: Այս մասին հայտարարել է ՝ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Գայ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը:

«Այո, 2 տարվա ընթացքում մենք արել ենք ամեն ինչ, որ մեր երկիրը պոտենցիալ աղետի նկատմամբ դիմակայունություն ունենա»,- ասաց Փաշինյանը:

Նա ներկայացրել է իրենց իշխանության օրոք կատարված աշխատանքները:

«Եթե նախորդ 20 տարիներին մեր երեք տարվա արածի տեմպի մեկ երրորդը պահպանվեր, ուրիշ վիճակ կունենայինք»,- նշեց նա։

Նա նշեց, որ 2018 թ. հետո Արմավիրի մարզում կրկնապատկվել են ջերմոցների քանակը, կաթիլային ոռոգման համակարգերի թիվը, սառնարանային տնտեսությունների թիվը և այլն:

  • Կիսվել: