հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Սրբուհի Գալյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը կպատասխանեն քաղաքացիների հարցերին

Սրբուհի Գալյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը կպատասխանեն քաղաքացիների հարցերին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ արդարադատության ոլորտի վերաբերյալ տեսահարցերին, հայտնում են ՀՀ կառավարությունից:
 
՛՛Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին՝ մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ։
 
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Հայաստանի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան ու յութուբյան էջերով, ինչպես նաև Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջով և Առաջինի լրատվական ալիքով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: