կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սպասում ենք ԵՄ դիվանագիտության բարձր ներկայացուցիչ Կալասի Հայաստան այցին. ԱԳ փոխնախարար

Սպասում ենք ԵՄ դիվանագիտության բարձր ներկայացուցիչ Կալասի Հայաստան այցին. ԱԳ փոխնախարար

Օրերս Հայաստանում էր ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն, և իհարկե սպասում ենք ԵՄ դիվանագիտության բարձր ներկայացուցիչ Կալասի այցին Հայաստան: Այս մասին այսօր՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովի ժամանակ նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

«Կարծում ենք, գալիք Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորհուրդը կնշանավորվի շատ կարևոր օրակարգով: Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի հաջորդ նիշը, կարծում եմ, կազդարարվի նմանատիպ կարևոր միջոցառմամբ՝ նախ նոր օրակարգի ընդունմամբ և մի շարք կարևոր որոշումներով։

Արդեն մեկնարկվել են բովանդակային բանակցություններ վիզաների արտոնագրերի ազատականացման վերաբերյալ դեկտեմբերի ընթացքում և այդ աշխատանքը էլ ավելի ակտիվանալու է գալիք ամիսների ընթացքում: Կազմակերպելու ենք մի շարք այցեր Բրյուսել, մեր ճյուղային նախարարությունների կողմից, նախարարների մակարդակով, որպեսզի մեր ոլորտային համագործակցությունը էլ ավելի առաջ համար»,- ընդգհծեց փոխնախարարը:

  • Կիսվել: