կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Սկսեք ապագայի կերտման գործընթացը հիմա. Փաշինյանի կոչը երիտասարդներին

Սկսեք ապագայի կերտման գործընթացը հիմա. Փաշինյանի կոչը երիտասարդներին

«Ես կցանկանայի կոչ հղել հատկապես երիտասարդներին, որովհետև իրականում նրանցն է ապագան»,-այս մասին այսօր Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Ես կոչ եմ անում, որ նրանք իրենց մտքում պատկերացնեն ապագան, որի մեջ ապրելու են, և հիմա սկսեն կառուցել այդ ապագան: Այդ ամենի համար, անկասկած, կրթություն է անհրաժեշտ: Մենք պանելային քննարկման ընթացքում քննարկեցինք կրթության կարևորությունը: Մեր հիմնական առաքելությունն է՝ կրթությունը ավելի հասանելի դարձնել բոլոր երիտասարդների համար, սակայն ես վստահ եմ, որ կրթությունը կարևոր է բոլորի համար՝ անկախ տարիքից, որովհետև իմ կարծիքով, կրթությունը երկարաժամկետ գործունեություն է: Այսպիսով՝ իմ կոչն է երիտասարդներին՝ ստեղծել, սկսել ապագայի կերտման գործընթացը հիմա»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-12-ը պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնած Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում մասնակցեց 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը և հարցազրույց է տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը:

  • Կիսվել: