Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ / МФГС) աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4–7-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը:
«ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային
մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ
գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու
միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը:
Այս տարի փառատոնը միավորում է պատվիրակություններ, դիզայներներ և վարպետներ
ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից,
Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:
Փառատոնի ծրագիրը իր մեջ ներառում է.
• Ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ, միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների
ներկայացում,
• Վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք - ավանդական արհեստների,
տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն։
«ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026»-ը ոչ միայն ազգային ինքնության ու դարավոր
ավանդույթների արժևորման հարթակ է, այլև յուրօրինակ մշակութային կամուրջ, որը
միավորում է տարբեր ժողովուրդների՝ արվեստի, գույների և ավանդական
զարդանախշերի ընդհանուր լեզվով։



