կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սխալ է տեղի ունեցել. Փաշինյանը՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի հետ կապված միջադեպի մասին

Սխալ է տեղի ունեցել. Փաշինյանը՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի հետ կապված միջադեպի մասին

Պետք չէ փախնել, պետք է խոստովանել, որ սխալ է տեղի ունեցել: Այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով օրեր առաջ ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի մասին։

«Մենք ոստիկանապետի պաշտոնակատարի հետ քննարկում ենք ունեցել: Պետք չէ փորձել թաքցնել սխալները, դրանք բերում են հետևանքներ: Դրա քաղաքական պատասխանատվությունը մեզ վրա է, սակայն կարևոր է, որ հանրության մոտ որևէ կասկած չլինի՝ մենք չենք ուզում այդպես լինի»,- ասաց կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ մի կողմից կա չափազանցված ագրեսիվության խնդիր, իսկ երբ սկսում ես հետևողականորեն այդ ագրեսիվության դեմ պայքարել, համակարգում սկսվում է չափազանցված պասիվության խնդիր․
 
«Մի դեպքում մարդը միջամտություն է անում ավելին, քան պետք է, կամ անհարկի գործողություններ է անում, մյուսը պասիվություն է ցուցաբերում, երբ պետք է քայլեր ձեռնարկել»:

  • Կիսվել: