Սիրելի արցախցիներ, Մռավա սարին նման պընդ կացիք, մունք մեր հայրենիքումն ընք, վեշ մի պեն մառացվալ չի ու վեշ մի պեն ներվալ չի. Արեգա Հովսեփյան
«Բոլորովին վերջերս պատմության մեջ մի աննախադեպ երևույթ է տեղի ունեցել, կասեի՝ տիեզերական մակարդակի մի աննախադեպ երևույթ՝ Երկիր մոլորակը դադարել է պտտվել, ժամանակը կանգ է առել և գիտնականները պարզել են, որ այն տեղի է ունեցել շատ կոնկրետ օր և վայրում՝ ՀՀ մայրաքաղաք Երևանում, Գևորգ Քոչար 21 հասցեում՝ ԿԸՀ-ում»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ շարունակելով.
«Որտեղ ժամանակը հունիսի 7-ից 8-ի գիշերը կանգ է առել, որովհետև եղել է հայ ժողովրդի ձայները գողանալու հրաման»։
Նա հիշեցրեց, որ Վահագն Հովակիմյանը եղել է ընտրությունների գլխավոր պատասխանատուի նախկին աշխատակիցը, լրագրողը և պատրաստ է եղել ստորագրել ժամանակի կանգի փաստաթղթի տակ։
«ԱԺ նախագահի՝ իշխող ուժի թեկնածուի հետագիծն իրոք տպավորիչ է, բայց մեկ այլ պետության տեսակետից, ոչ թե Հայաստանի»,-ասաց Հովսեփյանը։
Նա հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանի» հիմնական նպատակը գործող իշխանությունների հեռացումն է։
Հովսեփյանը նկատեց, որ իշխանությունները խաբում են, թե գնում են Եվրոպա, քանի որ եվրոպական ոչ մի արժեք չի պահպանում՝ սկսած ժողովրդավարությունից, խոսքի ազատությունից վերջացրած անկախ իրավական և դատական իշխանությամբ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը շեշտեց, որ բարեկրթության մասին Ռուբեն Ռուբինյանի հորդորից անմիջապես հետո ՔՊ-ական պատգամավորները սկսեցին անբարեկիրթ ելույթներ ունենալ։
«Անկեղծ, ես չեմ սիրում թուրքերին, ես ունեմ ի պատճառները, եթե դուք սիրում եք թուրքերին, այն ձեր գործն է, մի ստիպեք, որ ուրիշները սիրեն».- ասաց Հովսեփյանը և անդրադառնալով Ռուբինյանի խոսքին որ ամեն ինչ անելու է, որ իր 2 տարեկան որդին պատերազմ չտեսնի, շարունակեց.
«Ես էլերկու տղաների մայւր եմ, ես էլամեն ինչ անելու եմ, որ պատերազմը չլինի, որովհետև պատերազմը ոչ մի լավ բան չի բերում, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ իմ տղաները ոչնչով ավելչեն հայկ Ապրեսյանից, իսկ ես ոչնչով ավել չեմ Հայկ Ապրեսյանի մորից։ Հայկ Ապրեսյանը Մարտական խաչ 2-չդ աստիճանի շքնանշանակիր է, ով զոհվել է ձեր իշխանության վարած քաղաքականության պատճառով և իմ տղաները իրենցից ոչնչով ավել չեն։ հետևաբար՝ ամեն ինչ արվում է հանուն նրա, որպեսզի խաղաղություն լինի, պատերազմ չլինի՝ ոչ մեկին առավել ու ներքև չդասելով»։
Նա հայտնեց, որ ԱԺ ամբիոնից հաճախ են լսելու ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի բնութագրմամբ հայերենի տարածվածությամբ և խոսողների թվով ամենամեծ արևելահայ բարբառը. «Սիրելի արցախցիներ, Մռավա սարին նման պընդ կացիք, մունք մեր հայրենիքումն ընք, վեշ մի պեն մառացվալ չի ու վեշ մի պեն ներվալ չի»։



