շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սիմոնյանը դատապարտում է Հակոբ Արշակյանի պահվածքը

Սիմոնյանը դատապարտում է Հակոբ Արշակյանի պահվածքը

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում դատապարտեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպը։

«Հասկանում եմ, որ թե՛ սադրանքները, թե՛ լարված իրավիճակը իր ազդեցությունն ունենում է, բայց այնուամմենայնիվ որևէ մեկը իրավունք չունի բռնություն գործադրել։ Յուրաքանչյուր դեպքում հարձակվել չի կարելի, ցանկացած դեպքում դու պետք է պաշտպանվես»։

Հարցին, թե պատասխանատվությունը ի՞նչ կերպ պետք է արտահայտվի, Սիմոնյանն ասաց, թե ԱԺ փոխխոսնակը չպետք է այդ հարցի պատասխանը տա։

  • Կիսվել: