շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Շուտով Նիկոլ Փաշինյանը փորձելու է ձերբակալել Հրայր Թովմասյանին, Արթուր Վանեցյանին, մեզ և ևս 40-50 մարդու. Դանիելյան

Շուտով Նիկոլ Փաշինյանը փորձելու է ձերբակալել Հրայր Թովմասյանին, Արթուր Վանեցյանին, մեզ և ևս 40-50 մարդու. Դանիելյան

Սա ընդամենը մի քանի քայլանոց կոմբինացիայի քայլերից մեկն էր: Այս կոմբինացիայի քայլերից առաջինը, ենթադրում եմ, Նիկոլ Փաշինյանի ձեռքով գրված անանուն հոդվածներն էին «Հայկական ժամանակ»-ում և հիբրիդային հեղաշրջման մասին այդ տեղեկատվական աղբը, որ լցվում է դաշտ: Երկու հիմնական ուղղություն են պահում մեր իշխանությունները, որ հիբրիդային հեղաշրջման փորձ է ձեռնարկվում, կամ ձեռնարկվել: Հիմա այդ հեղաշրջումն իբր թե նախապատրաստող խմբավորումներն է պետք արհեստականորեն ձևավորել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը:

Նա նշեց, որ որպես այդպիսի խմբավորում ներկայացնելու համար էլ հենց բերման են ենթարկել իրեն, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին:

«Մենք պետք է հանրությանը ներկայացվենք որպես այդ հիբրիդային հեղաշրջման խմբավորումներից մեկը: Բայց քանի որ այդ խմբավորումները չկան, կեղծ են, պետք է ստեղծեն, եւ ոստիկաններն էլ նման կերպ են ստեղծում: Իմ կարծիքով՝ սրա պատրվակով շուտով Նիկոլ Փաշինյանը փորձելու է ձերբակալել Հրայր Թովմասյանին, Արթուր Վանեցյանին, մեզ և ևս 40-50 մարդու, որ հավատալու լինի», նշեց նա` հավելելով, որ «հիբրիդային հեղաշրջման» մասին հրապարակ նետված խոսակցությունները տեղեկատվական կեղծ օրակարգ են, որին պետք է հետևի քաղաքական ընդդիմախոսներին չեզոքացնելու գործընթացը»,-մասնավերապես ասաց Դանիելյանը:

  • Կիսվել: