կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls. Փաշինյանը դիմել է Լևոն Զուրաբյանի կնոջը

Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls. Փաշինյանը դիմել է Լևոն Զուրաբյանի կնոջը

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի վերջին գրառումները, հարցազրույցներում հնչեցրած հայտարարություններն  նյարդայնացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այսօր սոցիալական ցանցերի միջոցով նա դիմել է Զուրաբյանի կնոջը՝ Շողեր Մաթևոսյանին, որը հայտնի գրող Հրանտ Մաթևոսյանի դուստրն է, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիրը. «Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»։

Նշենք, որ երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին Փաշինյանի կողմից մեղադրանքներ ու վիրավորանքներ հնչեցնելուց հետո ՀԱԿ Լևոն Զուրաբյանը նրան պատասխանել էր ֆեյսբուքյան քննադատական գրառմամբ։

 

  • Կիսվել: