Շնորհակալություն Ձեր առաջնորդության համար՝ ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների խորացման գործում․ Դիլոն
Հիանալի հանդիպում ունեցա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով տեղակալ Քեյթ Դիլոնը.
«ԱՄՆ Պետդեպարտամենտի Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի (ECA) փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով սպորտը, երաժշտությունը և մշակութային ժառանգությունը, շարունակում են ամրապնդել ԱՄՆ ազդեցությունը, ուժեղացնել երկկողմ կապերը և առաջ մղել ամերիկյան շահերն արտերկրում։ Շնորհակալություն Ձեր առաջնորդության համար՝ ԱՄՆ–Հայաստան հարաբերությունների խորացման գործում»։



