կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին. Նիկոլ Փաշինյան

Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին. Նիկոլ Փաշինյան

Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին։ Մեր մտածումը հետևյալն է․ այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես՝ Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կկենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը հնարավոր է գերեվարված լինեն»,-հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա բարդ գործընթց է և այստեղ էլ ակնկալում է քաղաքացիների գտնվելու վայրն անհայտ եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը։

Իր խոսքում նա նաև անդրադարձավ  չճանաչված մարմինները ճանաչելու գործընթացին։

«Նոր թափով պիտի տեղի ունենա նաև զոհվածների մարմինների փնտրտուքը և չճանաչված մարմիններ ճանաչման գործընաթցը։ Ամեն ինչ արվում է այս գործընթացը օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք մինչև տարեվերջ  չենք կարողանա լրիվ ավարտել»,- ասաց Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների որոնողական աշխատանքների համար ընդհանուր առմամբ շատ կարևոր է միջավայրի բարելավումը․ «Որովհետև պրոցեսի արդյունավետությունը միայն մեզնից չի կախված և քայլեր ենք ձեռնարկում որպեսզի միջավայրը բարելավվի և այս հարցերում կարողանանք աշխատել ավելի արդյունավետ»,- շեշտեց վարչապետը։

  • Կիսվել: