Շատ կուզենայի հունվարի 28-ին Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին տեսնենք հրավիրված, մասնակից, միասին. Աշոտյան
Հերթական անգամ շատ կուզենայի (ամեն տարի եմ դա ցանկացել եւ երբեք դա չի եղել, բայց երբեք այսպիսի կարեւորություն չի ունեցել), որ բանակի գալիք տոնի առիթով՝ հունվարի 28-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին տեսնենք հրավիրված, մասնակից, միասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դա վստահաբար շատ ավելի ուժեղ քաղաքական, ազգային, տեղեկատվական, քարոզչական ազդեցություն կունենա՝ տարածաշրջանային ճգնաժամերում հայտնված Հայաստանի եւ Արցախի ոգեղենությունը եւ դիմացկունությունը բարձրացնելու համար:
Շատ ավելի ուժեղ, քան սարի գագաթից ուղիղ եթեր մտնելը եւ դրսին ուղղված՝ «եկեք համերաշխ ապրենք» պարզունակ քարոզչությունը»: