երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Շատ կուզենայի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է. Փաշինյան (տեսանյութ)

Շատ կուզենայի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է. Փաշինյան (տեսանյութ)

Ինչպես գրում է tert.am-ը՝ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո. Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով քննարկման մասնակիցներից մեկը ներգաղթի ու արտագաղթի վերաբերյալ հարց է ուղղեց աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Դուք խոսեցիք Հայաստանում ընթացող փոփոխությունների մասին, իսկ արդյոք դրանց արդյունքում ներգաղթն ավելացե՞լ է, կա՞ն ներգաղթի մասին տվյալներ և որքան հայեր են այս ընթացքում արտագաղթել Հայաստանից», հարցրել է քննարկման մասնակիցներից մեկը։

«Ներգաղթի մասին շատ կարևոր լուրեր կան. 2018-ից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է կրկնակիից ավելի»,- ասել է ՀՀ վարչապետը և հավելել, որ 2018-ի մայիսից հետո ՀՀ քաղաքացիների թիվը, որոնք ԵՄ տարածքում փախստականի կարգավիճակ են փնտրում, կրճատվել է մոտ 60%-ով:

«2018-ից ի վեր, ՀՀ քաղաքացիների մուտքի և ելքի դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019-ը մենք ամփոփել ենք հետևյալ արդյունքներով. ՀՀ 10 հազար քաղաքացի ավելի շատ է մուտք գործել, քան դուրս եկել։ Եվ այն պրոցեսները, որոնք 2018-ի մայիսից հետո տեղի են ունենում Հայաստանի անշարժ գույքի շուկայում, ևս մեկ անգամ գալիս են դա ապացուցելու։

ՀՀ-ում անշարժ գույքի գներն այնքան են աճում, որ մարդիկ նույնիսկ սկսում են դժգոհել, որովհետև վարձակալության գներն էականորեն բարձրացել են, հիպոթեկային վարկերի ծավալը 2017-ի համեմատ աճի կրկնապատկման տեմպեր է ցույց տալիս։ Եվ այո, մենք հույս ունենք, որ այս գործընթացը կշարունակվի։ Ես չեմ ուզենա ասել, չնայած շատ կուզենայի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց դադարում է, ինձ համար ակնհայտ է, և թվերը դա են ցույց տալիս»,- իր խոսքում նշել է Փաշինյանը։

  • Կիսվել: