երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շատ հստակ է հասցեատիրոջ անունը՝ ով է բերել հասցրել այս իրավիճակին, բերել են նախկին իշխանությունները. Գևորգ Պապոյան

Շատ հստակ է հասցեատիրոջ անունը՝ ով է բերել հասցրել այս իրավիճակին, բերել են նախկին իշխանությունները. Գևորգ Պապոյան

Հայաստանն այս վիճակին բերել կանգնեցրել են այն ուժերը, որոնք երկար տարիներ Արցախի հարցում բանակցել են տարածքները տալու մասին, Արցախն ու Հայաստանը թալանել են, միևնույն ժամանակ բանակն ու պետությունը չեն հզորացրել:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը․

«Այդ իրավիճակը բերել հասցրել է ապրիլյան պատերազմին, այդ իրավիճակը հասցրել է 2020 թվականի պատերազմին: Բնականաբար, եթե 25 տարում դու ոչինչ չես անում, կամ անում ես շատ քիչ, ինչ որ հնարավոր էր անել, բնականաբար այդպես կլինի: 6.6 միլիարդ դոլարի 2 տարում Լաչինում, Աղդամում և այլ տեղերում Ադրբեջանը ներդրում է արել, քանի՞ հարյուր հազար դրամի ներդրում էր արել Հայաստանն այդ տարածքներում: Այստեղից պետք է խոսենք, որ ասում են՝ ով բերեց հասցրեց, շատ հստակ է հասցեատիրոջ անունը՝ ով է բերել հասցրել դրան, բերել են նախկին իշխանությունները»։

Պապոյանը նշեց, որ պետք է ռեալ գնահատել իրավիճակը. «Ես առաջարկում եմ, որ մենք ոչ թե խոսենք պաթոսով, երազանքներով, ցանկություններով, այլ հիմնավոր՝ ինչ կարող ենք անել և կոնկրետ լուծումներով, փաստերը դնենք իրար կողք, թե ինչն է հնարավոր անել: Ես չեմ ուզում, որ մենք ընտրենք պատերազմի ուղին, հետո ստանանք Ալեքսանդրապոլի պայմանագիր, հետո ասենք՝ ինչու այսպես եղավ: Ժամանակն է, որպեսզի մենք ռեալ հասկանանք իրավիճակը և հանուն այս ժողովրդի, հանուն այս պետության որոշումներ կայացնենք»:

Լրագրողի այն հարցին, թե ինչի է հնարավոր եղել բանակացությունների միջոցով հասնել՝ Պապոյանը պատախանեց. «Նախորդ 30 տարում Հայաստանը որևէ հաջողության հասե՞լ է»:

  • Կիսվել: