Շատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Ուիթսոն
Ես ցանկանում եմ կարճ ներկայացնել մի քանի կոնկրետ մտահոգություններ, որոնք մենք ունենք կապված քաղաքական միջավայրի, իրավական միջավայրի հետ, որում այս ընտրությունները տեղի են ունենում, ըստ երևույթին կառավարական պաշտոնյաների անհարգի ճնշման և միջամտության պայմաններում, չնայած որ դրանք պիտի լինեն անկախ ինստիտուտներ, անկախ քաղաքական կուսակցություններ, անկախ կրոնական հաստատություններ, անկախ լրատվամիջոցներ, անկախ փաստաբանական միություն, անկախ դատական համակարգ։ Այս մասին այսօր՝ մարտ 12–ին, հրավիրված ասուլիսում ասաց IODA գործադիր խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոնը։
«Բոլոր այս ոլորտներում վերջին շաբաթվա ընթացքում մենք լսել ենք ծավալուն ապացույցներ, թե ինչպես է կառավարությունը ոչ պատշաճ կերպով միջամտում, ոչ պատշաճ գործողություններ կատարում։ Մեզ հուզող առաջին ոլորտը քաղաքականապես մոտիվացված ձերբակալությունները և կալանավորումներն են քաղաքական ընդդիմադիր գործիչների, այդ թվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև եկեղեցու առաջնորդների, արքեպիսկոպոսներ՝ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի, Արշակ Խաչատրյանի և եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի։
Որոշ դեպքերում այս անձանց ձերբակալությունները և այլ առերևույթ քաղաքական մոտիվացիա ունեցող ձերբակալությունները իրականացվել են ոստիկանության չափից ավելի բռնի գործողություններով՝ օգտագործելով անվտանգության մեծաթիվ ուժեր։
Մեզ հատկապես մտահոգում է նախնական կալանքի չափազանց երկար ժամկետներով կիրառությունը՝ մարդկանց մեղադրելով, ըստ էության, քաղաքական իրավախախտումների մեջ և նրանց պահելով բանտում կամ տնային կալանքի տակ։ Հատկապես հարկ է նշել, որ պարոն Սամվել Կարապետյանը՝ այս պահին հայտնի քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը, մնում է տնային կալանքի տակ և շատ-շատ դժվար է պատկերացնել, որ ազատ և արդար ընտրություն կարող է տեղի ունենալ, երբ քաղաքական կուսակցության առաջնորդը, ով ընդամենը մեղադրվել է խոսքի հետ կապված իրավախախտման մեջ, մնում է ազատազրկված»,– ընդգծեց նա՝ հավելելով, որ դա լավ տպավորություն չի թողնում Հայաստանի ժողովրդավարության համար։
Երկրորդ անհանգստացնող բանը, ըստ Ուիթսոնի, դատական համակարգի անկախությանը միջամտելու ջանքերն են, այդ թվում ԲԴԽ–ի միջոցով, որի արդյունքում արագացված կարգով պաշտոնից հեռացվել են դատավորներ առերևույթ քաղաքական օգտիվացիա ունեցող հիմքերով, ինչպես նաև դատավորների նշանակման հարցում սուբյեկտիվության մասին տվյալները քաղաքական հակառակորդների հետ կապված միայն խոսքին առնչվող իրավախախտումները քննելու համար։
«Կարծես կառավարությունը հիմնականում այդկերպ է քաղաքական մոտիվացիոն ունեցող ձերբակալություններ իրականացնում՝ հիմնվելով քրեական օրենսգրքի այն աղոտ դրույթների վրա, որոնք փաստացի սահմանափակում են խոսքը։
Մենք կոչ ենք անում, որ որևէ կառավարություն չպետք է խոսքի հետ կապված աղոտ դրույթների հիման վրա թիրախավորի քաղաքական հակառակորդների կամ որևէ մեկի: Մենք հիշեցնում ենք պետական պաշտոնյաներին Հայաստանում, որ իրենք չպետք է զորպարտության հոդվածները հիմք ընդունեն և որպես քաղաքական գործիգ անհիմն քաղաքացիական հայցեր ներկայացնել իրենց քննադատների դեմ։
Դրանք կարող են չափից շատ սուր լինել, բայց դա չպետք է պատճառ լինի որևէ մեկին բանտարկելու համար»։


