շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ․ նախագահը՝ սահմանային իրավիճակի մասին

Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ․ նախագահը՝ սահմանային իրավիճակի մասին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դիլիջանում անցկացված մտքերի երրորդ գագաթնաժողովի ժամանակ խոսում էր ապագայից, ապագայի ծրագրերից: Նա նաև այդ թեմայով կարճ հայտարարությամբ հանդես եկավ: Ելույթից հետո Hraparak.am-ը նրանից հետաքրքրվեց` սահմանային իրավիճակի հետ կապված ի՞նչ կարող է ասել, անհանգստություն կա՞:

«Շատ անհանգստություն կա, բայց մյուս կողմից դա, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեության ոլորտում չէ, այլ վերաբերում է կառավարությանը, և ես ուշադիր հետևում եմ»,-ասաց նախագահը:

Այլ հարցերի չպատասխանեց:

 

  • Կիսվել: