ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ. Վազգեն Մանուկյան

Շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ. Վազգեն Մանուկյան

Մեր սերունդը ստեղծեց պետություն, կառուցեց հզոր բանակ, մենք ունեցանք հաղթանակ, մենք կարողացանք փրկել եւ ազատագրել ցեղասպանությունից հետո մնացած հայության մի կղզյակ, որը բնակեցված էր հայերով, բայց մենք ունեցանք նաեւ կորուստներ։ Այս մասին այսօր ՀՅԴ Երիտասարդական միության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն պետությունը, որ կառուցվեց, չէր համապատասխանում մեր երազանքներին, իշխանությունն օտարվեց հասարակությունից, չկար այն արդարությունը, որը մենք ուզում էինք, իշխանությունը վերարտադրվում էր կեղծված ընտրություններով, քաղաքացին իրեն երկրի տեր չէր զգում։ Եվ դրանից օգտվելով՝ որոշակի ուժեր այդ ուղերձը հղեցին մեր երիտասարդությանը, ժողովրդին, ասելով՝ մենք այդ երկիրը կկառուցենք, երկիր, որտեղ մարդիկ կլինեն ազատ, կլինի արդարություն։

Հիմա՝ 2,5 տարի անց, կարող ենք արձանագրել, թե ինչ շահեցինք եւ ինչ կորցրեցինք։ Շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ։ Եվ հարց է ծագում՝ կարո՞ղ ենք մենք ոտքի կանգնել եւ կառուցել այն պետությունը, որը երազում էինք։ Ես համոզված եմ, որ՝ այո։ Դրա համար պետք են կամք, հավատք եւ աշխատանք։ Եվ մեր երիտասարդության մեջ այդ որակները կան՛՛:

Մանուկյանի խոսքով՝ այդ ճանապարհին առաջին քայլը այս իշխանությունների հեռացումն է։ ՛՛Ցանկացած իշխանություն, որն իր երկիրը բերում է կապիտուլյացիայի, պետք է հեռանա՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: