չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 17 սմ-ով ցածր է

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 17 սմ-ով ցածր է

Հանրապետության գետերում մարտի 20-21-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Այս մասին տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Սեւանա լճի մակարդակը մարտի 18-ին, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ 17 սմ-ով ցածր է: Եթե նախորդ տարի այն եղել է 1900,59 մետր, ապա այս տարի՝ 1900,42 մետր:

Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ կենտրոնի պաշտոնական կայքում:

  • Կիսվել: