ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Սևակ Խաչատրյանը Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի «Էջմիածին» դաշինքի ցուցակը

Սևակ Խաչատրյանը Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի «Էջմիածին» դաշինքի ցուցակը

ՀՀԿ նախկին անդամ Սևակ Խաչատրյանը 2021թ դեկտեմբերի 5-ին անցկացվելիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է «Էջմիածին» դաշինքի ցուցակը։ Այս մասին վերջինս տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում՝ գրելով․

«Սիրելի էջմիածնեցիներ,

Տեղեկացնում եմ Ձեզ, որ ես՝ Սևակ Սասունի Խաչատրյանս, 2021թ դեկտեմբերի 5-ին անցկացվելիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու եմ «Էջմիածին» դաշինքի ցուցակը։

«Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Համերաշխություն» կուսակցությունների, ինչպես նաև գաղափարակից մարդկանց մեծ և հուսալի թիմի միավորմամբ որոշում ենք կայացրել մասնակցելու մեր հոգևոր մայրաքաղաքի` Էջմիածնի վերաշինման, հզորացման ու բարգավաճման կերտմանը։

Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ ջանք ու եռանդ չենք խնայելու ավելի գեղեցիկ, ավելի բարեկարգ և ,վերջապես, ավելի երջանիկ ու արժանապատիվ Էջմիածին ունենալու գործում։ Մեզ համար մեր ողջ կյանքի ընթացքում ուղենիշային է եղել մեր հայրենիքի, մեր քաղաքի շահը, և այդ մղումին ու գաղափարին նվիրված լինելով` համարում ենք, որ մեր թիմը ունակ է լուծել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացել են մեր առջև։ Ցանկացած համայնքի բնակչի մեջ մեր աշխատանքով արթնացնելու ենք հույսը, հավատը, ոգեղենությունը, կամքն առ հայրենիք, առ Էջմիածին։

Աստվածային սիրո քաղաքից պետք է սկսվի մեր ազգային ոգեղենության զարթոնքը, և մենք պարտավոր ենք դա կյանքի կոչել։ Դա շատ պարտավորեցնող է, և մենք, գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, մեր ողջ ներուժը, ավյունն ու հնարավորությունները ներդնելու ենք մեր քաղաքի համար...

ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ...»:

  • Կիսվել: