ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Սերժ Սարգսյանն ու Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել են

Սերժ Սարգսյանն ու Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել են

Հանդիպել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը, այս մասին հայընում է Հայաստանում Չինաստանի դեսպանատան կայքէջը։

Ըստ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՉԺՀ-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակի կապակցությամբ, բարձր է գնահատել երկրում COVID-19-ի տարածումը, տնտեսական ու սոցիալական զարգացումը վերահսկելու ջանքերը համակարգելու գործում նշանակալի ռազմավարական ձեռքբերումները:

Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարությանը տրամադրած աջակցության և Հայաստանի հետ բարեկամական քաղաքականություն վարելու պատրաստակամության համար, ինչպես նաև միջկուսակցական փոխանակումների և համագործակցությանը շարունականության ամրապնդումը Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հետ:

Ֆան Յունը նշել է, որ 2021 թվականին նշվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակը, որը պատրաստ է շարունակել միջկուսակցական փոխանակումները և համագործակցությունը աշխարհի տարբեր բարեկամական կուսակցությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության։ 

  • Կիսվել: