շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի «ՏՐԱՍԵԿԱ»-ի հարցերով նորանշանակ ազգային քարտուղարի հետ

Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի «ՏՐԱՍԵԿԱ»-ի հարցերով նորանշանակ ազգային քարտուղարի հետ

Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի «ՏՐԱՍԵԿԱ»-ի հարցերով նորանշանակ ազգային քարտուղար Մարիա Մագդալենա Գրիգորեին։

Շնորհավորելով տկն Գրիգորեին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպանը հույս հայտնեց, որ այս պաշտոնում ևս հնարավոր կլինի զարգացնել արդյունավետ համագործակցություն, ինչպես նախկինում, երբ տկն Գրիգորեն բարձրաստիճան պաշտոններ էր զբաղեցնում Ռումինիայի տրանսպորտի ու ԱԳ նախարարություններում։

Կողմերը քննարկեցին տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարները՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ ԵՄ շրջանակները։

  • Կիսվել: