ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգություն․ Քոչարյան

Սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգություն․ Քոչարյան

Սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգությունը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Պատերազմից հետո չի արվել գրեթե ոչինչ բանակի սպառազինությունները վերականգնելու ուղղությամբ։ Սա փաստ է։ Սիսիանի դեպքերի և այդ 400 դոլարանոց լրտեսության դեպքերը խոսում են մեր զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի մասին», - ասաց Քոչարյանը։

Նա նշեց՝ բանակի հաստատված բյուջեն որևէ հույս չի ներշնչում, թե մոտակա ժամանակներում կարելի է որևէ բան փոխել։

«Տպավորություն է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ», - ասաց երկրորդ նախագահը։

  • Կիսվել: