շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՍԴՀԿ-ն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

ՍԴՀԿ-ն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու առիթով: 

«Պարոն Խաչատուրյան, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչության անունից շնորհավորում ենք Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայրենիքի և առհասարակ համայն մարդկության համար այս դժվարին ժամանակահատվածում երկրի պետական հիմնարկների կայուն և անխափան գործունեությունը խիստ անհրաժեշտ է: Այդ առումով, լիահույս ենք, որ որպես Հայաստանի պետության գլուխ և Սահմանադրության երաշխավոր, Ձեր երկարամյա պետական փորձն և հմտությունները պիտի ներդնեք՝ Հայաստանի Հանրապետության կայունության ու բարգավաճման գործին:

Հնչակյան Կուսակցությունը՝ հավատարիմ իր պատմական առաքելության և սկզբունքներին, շարունակում է անվերապահորեն սատար կանգնել հայրենիքի բարoրության ու նրա պետականության ամրապնդման գործին։  Կրկին շնորհավորում ենք Ձեզ և մաղթում ուժ, կորով և հաջողություններ։  

  • Կիսվել: