երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՍԴՀԿ-ն իր ամբողջական և անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետություններին

ՍԴՀԿ-ն իր ամբողջական և անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետություններին

ՍԴ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որում իր աջակցությունն է հայտնում Հայաստանին և Արցախին։

«Սեպտեմբերի առավոտյան ժամերից սկսած, ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց ամբողջ Արցախի սահմանի երկարությամբ: Ակնհայտ է, որ Ալիևի բռնապետական վարչակարգի այս թշնամական արարքն ամբողջությամբ ծրագրված և համադրված է եղել Թուրքիայի հետ և համահունչ է Թուրքիայի նախագահ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ծավալապաշտական ծրագրերի հետ: Հետևաբար, այս պատերազմի և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանը և Թուրքիան։

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունն իր ամբողջական և անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետություններին և հայոց բանակին: Միաժամանակ, իր ամբողջ կարողականությունն ի սպաս դնելով հայրենիքի պաշտպանության գործին:

«Այս պահին, կոչ ենք ուղղում միջազգային ընտանիքին և Մինսկի խմբի անդամ պետություններին, միջոցներ ձեռք առնել, որպեսզի անհապաղ կասեցվեն ռազմական գործողությունները: Միաժամանակ, հորդորում ենք նրանց զանց անել հակամարտող կողմերին ուղղված զսպվածության կոչերը և աներկբայորեն դատապարտել Ադրբեջանի և նրան բացահայտորեն աջակցող Թուրքիիայի գործողությունները»,-ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: