երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ցուցարարները ճեղքել են խորհրդարանի մոտ տեղադրված երկաթե ցանկապատը

Լարված իրավիճակ Թբիլիսիում. ցուցարարները ճեղքել են խորհրդարանի մոտ տեղադրված երկաթե ցանկապատը

Թբիլիսիում ցուցարարները ճեղքել են խորհրդարանի արտաքին պարագծում տեղադրված երկաթե ցանկապատերը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ իրավապահները սկսել են բերման ենթարկել երկաթյա ցանկապատերի միջով անցած ցուցարարներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 14-ին, Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներում օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիաներ սկսվեցին:

  • Կիսվել: