երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԴ նախագահը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն․ ՀՔԾ-ն հրաժարվում է խոսել Թովմասյանի գործից

ՍԴ նախագահը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն․ ՀՔԾ-ն հրաժարվում է խոսել Թովմասյանի գործից

Հատուկ Քննչական ծառայությունը հրաժարվում է խոսել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործից ու դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողություններից:

Factor.am-ը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ։

Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՔԾ լրատվական ծառայությունից, սակայն այստեղից մեզ փոխանցեցին, որ տվյալ քրեական գործ շրջանակներում որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

  • Կիսվել: