շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և Վենետիկի հանձնաժողովի նախագահը տեսազրույցում են ունեցել

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և Վենետիկի հանձնաժողովի նախագահը տեսազրույցում են ունեցել

Այսօր՝ 2020 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ, տեղեկացնում է ՍԴ մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները:

  • Կիսվել: