հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՍԴ դատավորները կարող են մինչև փետրվարի 27-ը օգտվել վաղաժամ թոշակի անցնելու օրենքից. պատգամավոր

ՍԴ դատավորները կարող են մինչև փետրվարի 27-ը օգտվել վաղաժամ թոշակի անցնելու օրենքից. պատգամավոր

Սահմանադրական դատարանի դատավորները կարող են վաղաժամ թոշակի անցնելու օրենքից օգտվել մինչև այս տարվա փետրվարի 27-ը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Նա նշեց, որ օրենքը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 27-ին և գործելու է մինչև փետրվարի 27-ը։ «Անհրաժեշտ է պարզապես համբերել։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ներկա պահին կա գոյություն ունեցող ճգնաժամը լուծելու գործիք։ Սահմանադրական դատարանի յոթ անդամներին ներկայացվել է արժանապատիվ թոշակի անցնելու հնարավորություն։ Ապագա քայլերի մասին կարելի կլինի խոսել  միայն նշված ժամկետի ավարտից հետո»,- ասաց պատգամավորը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ որ ոչ ոք դատավորներին չի ստիպում օգտվել դրանից։ Ըստ  նրա՝ որոշումը, վերջին հաշվով, պետք է կայացնեն ՍԴ անդամները։

 

  • Կիսվել: