երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի գնալու և իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալու կառավարության  օրենսդրական նախաձեռնությունը բացարձակ անընդունելի է․Նաիրա Զոհրաբյան անընդունելի է համարում։ 

ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի գնալու և իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը բացարձակ անընդունելի է․Նաիրա Զոհրաբյան անընդունելի է համարում։ 

ՍԴ անդամներին մինչեւ հունվարի 31-ը վաղաժամ կենսաթոշակի գնալու և իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալու կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը Նաիրա Զոհրաբյանը բացարձակ անընդունելի է համարում։ 

«Դա բացարձակ անընդունելի նախագիծ է, դա նշանակում է, որ ըստ էության, հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում մարդկանց՝ իրենց պաշտոնները թողնելու համար:»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ պատգամավորի՝ ովքեր  կհամաձայնեն այս նախագծի արդյունքում լքել իրենց պաշտոնները, պիտի շատ լավ մտածեն, որ ցանկացած հաջորդ իշխանության ժամանակ ոչ միայն վերադարձնելու են այն գումարները, որոնք չեն ստացել, այլեւ, ամենայն հավանականությամբ, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։

Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների պնդմանը՝ թե  միջազգային պրակտիկայում ընդունված նորմ է և որևէ խնդրահարույց կետ իր մեջ չի պարունակում, Նաիրա Զոհրաբյանն ասաց . «Ինձ նման միջազգային պրակտիկա հայտնի չէ: Ես այստեղ տեսնում եմ խնդիր. Քանի որ իրավական ճանապարհով չեն կարողանում խնդիրը լուծել, փորձում են ահա այսպիսի ճանապարհով լուծել: Ես գիտեմ, որ մարդը պետք է վարձատրվի իր կատարած աշխատանքի համար, սա աքսիոմա է»:

  • Կիսվել: