երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սարգիս Մուրադյանը ստանձնեց Սեւան համայնքի ղեկավարի պաշտոնը

Սարգիս Մուրադյանը ստանձնեց Սեւան համայնքի ղեկավարի պաշտոնը

Գեղարքունիքի մարզի Սեւանի համայնքապետարանում տեղի է ունեցել  Սեւան համայնքի նորընտիր համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման եւ պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  նիստին ներկա են եղել համայնքի ավագանու անդամները, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, հոգեւոր դասի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Սարգիս Մուրադյանը ողջունել է  ներկաներին, ապա ընթերցել երդման տեքստը․ «Ստանձնելով Սեւան համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգևոր վերելքին»։
 

Երդման տեքստի ընթերցումից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Սարգիս  Մուրադյանը ստորագրել է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվել համայնքապետարանի աշխատակազմին։

 

  • Կիսվել: