չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Սամվել Կարապետյանը պարզապես խանգարում էր իշխանություններին.  փաստաբան

Սամվել Կարապետյանը պարզապես խանգարում էր իշխանություններին. փաստաբան

Քրեակատարողական հիմնարկում քսանութ օր եղել եմ ոչնչի համար, իսկ  ազգային բարերար, հայրենասեր ու հայրենանվեր մարդը արդեն հինգ ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ և դատարանը նրա կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով։ Հուսանք, որ սա վերջին երկարացումն է: Այս ամենը, իրոք, խայտառակություն է։ Նման բան աշխարհում, նորմալ  երկրում տեղի չի ունենում: Ընդամենը՝ «մեր ձևով» բառակապակցության համար անձին զրկես իր ընտանիքից ու աշխատանքից, դա խոսում է միայն վախի մասին»։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը պարզապես խանգարում էր իշխանություններին:  

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր Հայ առաքելական եկեղեցուն հրապարակայնորեն ցուցաբերած աջակցության համար։ Կարապետյանը հայտարարել էր, որ կաջակցի եկեղեցուն «մեր ձևով»։ Իշխանությունները այդ արտահայտության մեջ քրեական ենթատեքստ են տեսել և ձերբակալել Կարապետյանին։ Ավելի ուշ մեղադրանքին ավելացվել է տնտեսական բաղադրիչը, հենց դա էլ թույլ է տվել երկարաձգել կալանքը։

Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել էր այն բանի համար, որ հոկտեմբերի 20-ին ներկա է գտնվել Գյումրու քաղաքապետարանի դիմացի հրապարակում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության դեմ գյումրեցիների բողոքի ակցիայի ժամանակ։ Լինելով փաստաբան՝ Մխիթարյանը փորձել է հանդարտեցնել մարդկանց և նրանց իրավական օգնություն ցուցաբերել։ Մխիթարյանի գործողություններում իրավապահները նույնպես քրեական բաղադրիչ են տեսել։

  • Կիսվել: