Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև. խոսնակ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հիշատակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Սամվել Կարապետյանի մասին:
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան` ցանկանում ենք նշել, որ մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև։ Հայաստանում շուտով լինելու է նոր, ուժեղ առաջնորդություն»,-գրել է նա։
Ավելի վաղ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ընդդիմության միավորումն ազգի գոյության խնդիր է, որն ունակ է լուծել Սամվել Կարապետյանը:



