Ընդդիմության միավորումը ազգի փրկության խնդիր է. Սամվել Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը. Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է հարցին, թե ինչպես է գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը:
՛՛Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:
Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը՛՛,-ասել է նա, տեղեկանում ենք Տեր-Պետրոսյանի ՖԲ էջից:


