Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել: Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր՝ Ժ. Մելիքսեթյանի կողմից, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել: Դատարանը բողոքների քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով, չնայած մենք միջնորդել էինք այն իրականացնել բանավոր կարգով: Դատական ակտի կայացման օր է սահմանվել 2025 թվականի դեկտեմեբերի 11-ը: Ի դեպ գրավոր դիրքորոշումներ, բացատրություններ ներկայացնելու օր է սահմանվել մինչև դեկտեմեբերի 10-ը ներառյալ՛՛:
Նա նաև հավելել է. ՛՛Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հանգեցրել է Սամվել Կարապետյանի հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի, քաղաքական հետապնդման և փաստացի պատանդի կարգավիճակին՛՛:


