երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Առաջնագիծ պիտի չլինի, պիտի լինի սահման․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին

Առաջնագիծ պիտի չլինի, պիտի լինի սահման․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին

Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավոր գործընթացից առաջ։

«Կարող ենք նոր ընտրություն անել, ընտրություններից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի միջև է պատերազմ սկսվել, կարող ենք նոր ընտրություն անել, հիմա էլ ուրիշի միջև պատերազմ սկսվի, որը մեր իրավիճակի վրա ազդեցություն կունենա։

Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող  իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։

Մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն։

Առաջնագիծ պիտի չլինի, պիտի լինի սահման, սահմանին անցակետ կլինի, կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք»,- ասել է նա։

  • Կիսվել: