չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի․ Փաշինյանը հետևել հրետակոծությունից փլուզված տների վերանորոգմանը (տեսանյութ)

Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի․ Փաշինյանը հետևել հրետակոծությունից փլուզված տների վերանորոգմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար համայնք, որտեղ հիմնանորոգվում են հուլիսյան հրետակոծությունից փլուզված և վնասված տները, այս մասին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի։ Հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված եւ վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա սշխատանքով։

Շրջայցի ընթացքում ծանոթացա շինաշխատանքների ընթացքին եւ շնորհակալություն հայտնեցի այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար»,– գրել է նա։

  • Կիսվել: