կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սահմանագծումն առաջին հերթին մեզ է հարկավոր. Փաշինյան

Սահմանագծումն առաջին հերթին մեզ է հարկավոր. Փաշինյան

Սահմանագծումը մեզ է հարկավոր առաջին հերթին. Ադրբեջանին էլ է հարկավոր, բայց մեզ ավելի շատ է հարկավոր, կամ մեզ նույնքան է հարկավոր, ինչու է թվում, որ ինչ-որ ուրիշ ուժերի այնքան հարկավոր է սահմանագծումը, որ մեզ կարող են պարտադրել, որ սահմանագծում իրականացվի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ո՞նց պետք է մեզ պարտադրել, ճնշում ո՞նց եք պատկերացնում, մարդկանց թեւերը ոլորո՞ւմ են: Ես ուզում եմ՝ մենք հասկանանք, որ դա մեզ հարկավոր է մեր պետությունը կոնկրետացնելու համար, մեր պետությունը լղոզվածության կարգավիճակից դուրս բերելու համար:

Այդ տրամադրությունն արդեն ստեղծված է, որ խաղաղությունը մեզ պետք չի, դա ուրիշներն են մեզ պարտադրում, բանակցությունը մեզ պետք չի, սահմանագծումը մեզ պետք չի, դա ուրիշներն են պարտադրում: Իրականում մեզ ոչ ոք ոչինչ չի պարտադրում, մենք ունենք ընտրություն: Եթե ճիշտ ընտրություն չկատարենք, կլինի հերթական պատերազմ հերթական աղետ եւ ասացի՝ ինչով դա կավարտվի: Մենք այս ռիսկը պետք է կառավարենք: Սահմանագծումը վատ բան չէ՛՛:

 

  • Կիսվել: