երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Սահմանադրությունում փոփոխություններ տեղի չեն ունենա, այս հանրաքվեի արդյունքը կլինի «ոչ»-ը. Դավիթ Հարությունյան

Սահմանադրությունում փոփոխություններ տեղի չեն ունենա, այս հանրաքվեի արդյունքը կլինի «ոչ»-ը. Դավիթ Հարությունյան

Մենք ունենալու ենք մի ՍԴ, որը մշտապես ունենալու է նույն դիրքորոշումը, ինչ գործադիր իշխանությունը, վտանգը դա է: Այս մասին այսօր «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Կարծում եմ, որ ժողովուրդն ի վերջո կսկսի գիտակցել, թե ինչ քայլի է գնում և այս հանրաքվեի արդյունքը կլինի «ոչ»: Այսինքն՝ ոչ թե «ոչը» կհաղթի, այլ այս փոփոխությունները տեղի չեն ունենա մեր Սահմանադրության մեջ: Երկարաժամկետ կտրվածքով մեծ վնաս են հասցնելու այս փոփոխությունները: Նշանակում է, որ ուղղակի չենք ունենա ՍԴ կամ դա կլինի ֆիկտիվ մի օղակ»,- նշեց  Հարությունյանը:

Նա հայտնեց, որ Սահմանադրական փոփոխությունները, որով նախատեսվում է 7 դատավորի լիազորությունները դադարեցնել, հանցագործություն է պետության դեմ.

«Մենք կորցնում ենք մեր պետականությունը և դրա համար չեմ ուզում մասնակից լինել այս գործընթացին: Կարծում եմ՝ ժողովուրդը կսկսի գիտակցել և այս հանրաքվեի արդյունքը կլինի «ոչ»-ը, Սահմանադրությունում փոփոխություններ տեղի չեն ունենա»:

  • Կիսվել: