Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը կդրվի հանրաքվեի. ԱԺ-ն ընդունեց որոշումը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը քվեարկության դնելու մասին որոշումը:
Հիշեցնենք, որ քվերակությունից առաջ ԲՀ խմբակցությունից Միքայել Մելքումյանը հայտնեց, որ ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարությամբ են հանդես եկել, որ փոփոխությունների նախագիծը պետք է ուղարկել Վենետիկի հանձնաժողով, որպեսզի արագացված կարգով պատասխան եզրակացություն լինի:
Մելքումյանն առաջարկեց դահլիճից չգնալ այնքան ժամանակ, քանի դեռ այս իրավական վիճակից լուծում չի գտնվել: Նա ասաց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:
Իմ քայլը խմբակցության ղելավար Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ Իմ քայլը կողմ է քվեարկելու նախագիծը հանրաքվեի դնելու մասին նախագծին:
Նախագիծն ընդունվեց 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: