երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Սահմանադրական փոփոխությունների փաթեթը չընդունվեց. «Իմ քայլը» ձեռնպահ քվեարկեց

Սահմանադրական փոփոխությունների փաթեթը չընդունվեց. «Իմ քայլը» ձեռնպահ քվեարկեց

Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանը չընդունեց. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ամբողջ կազմով ձեռնպահ քվեարկեց, իսկ ընդդիմադիր պատգամավորները՝ թվով 36, դեմ էին։

Նշենք, որ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների երկու երրորդի ձայները։ Ըստ իշխանական պատգամավորների, եթե Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա այն դրվում է համաժողովրդական հանրաքվեի։

  • Կիսվել: