շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՍԴ-ն ու  դատական իշխանության  մյուս ներկայացուցիչները պետք է զերծ մնա որևէ քաղաքական գործընթացներից․ Վլադիմիր Վարդանյան

ՍԴ-ն ու  դատական իշխանության  մյուս ներկայացուցիչները պետք է զերծ մնա որևէ քաղաքական գործընթացներից․ Վլադիմիր Վարդանյան

Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի հանձնարարությամբ անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Վենետիկի հանձնաժողովի նախագահն, ըստ էության, արտահայտել է մտահոգություններ, որոնք նախևառաջ կապված են Սահմանադրական դատարանի հայտարարությունների և քաղաքականացվածության հետ կապված հարցերով։ Այդ կոչը նախևառաջ ուղղված է ՍԴ֊ին, որովհետև այն իշխանության ապաքաղաքական տարր  է կազմում»,-«Ազատության» լրագրողի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետա-իրավական հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հարցին՝  այսինքն, Ջ.Բուքիքիոն Հրայր Թովմասյանի՞ն էր կոչ անում զուսպ լինել, Վարդանյանը պատասխանեց. «Խոսքը վերաբերում է այն գործընթացներին, որոնք նախատեսում են, որ Սահմանադրական դատարանն ու  դատական իշխանության  մյուս ներկայացուցիչները պետք է զերծ մնա որևէ քաղաքական գործընթացներից»։

  • Կիսվել: