կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սաղաթելյանը Չարենցավանում քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները

Սաղաթելյանը Չարենցավանում քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի և Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ այցելել ենք Չարենցավան քաղաք, որտեղ հանդիպում ունեցանք մեր հայրենակիցների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

՛՛Հանդիպման ընթացքում քննակեցինք երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները, լսեցինք հայրենակիցների առաջարկները, պատասխանեցինք հուզող հարցերին:
Մարզերում ընդդիմադիր օջախների ձևավորումը և մարզային բնակչության հետ ամենօրյա աշխատանքը շատ կարևոր է անհրաժեշտ ներուժի կուտակման տեսանկյունից։

Հետևաբար, մեծապես կարևորելով նման հանդիպումները, դրանք լինելու են շարունակական:

Առաջիկա շաբաթվա մարզային այցերի գրաֆիկը հետևյալն է.

- ապրիլի 26-ին Տավուշի մարզ: Ժամը 18:00-ին Իջևան քաղաքի Աշոտ Մելիքբեկյան 5 հասցեում գտնվող սրահում,

- ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզ: Ժամը 16:00-ին, Մարտունի քաղաքի «Վան» հանդիսությունների սրահում, -ապրիլի 29-ին ժամը 19:00-ին` Գավառ քաղաքի Ազատության 11/27 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում,

- ապրիլի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Ոսկեվազ, Օշական գյուղերում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: