երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան

Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան

Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա: Այս մասին հայտարարել է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝  Ցեղասպանության 1.5 մլն զոհերի անունները ճշտելու մասին հայտարարությանը։

Նա բոլոր կողմերին' իշխանություններից մինչև հասարակական շրջանակներ, կոչ է անուն դադարեցնել Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու այս արատավոր դիսկուրսը։

«Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից ավելի երկրներ, ԱՄՆ  50 նահագներ ճանաչել ու դատապարտել են Ցեղասպանության փաստը»,-ասաց նա։

  • Կիսվել: