ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսները հավանաբար պատրաստվում են հեռանալ. սա սադրանք է. Խաչատրյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Ռուսները հավանաբար պատրաստվում են հեռանալ. սա սադրանք է. Խաչատրյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Լավրովի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն հայերին կոչ է անում «քշել» ռուսներին՝ խոստանալով ապահովել անվտանգությունը, լուրջ մտահոգություն է առաջացնում, որ Ռուսաստանը կարող մեզ հանկարծակիի բերի ու ասի՝ որոշել եմ հեռանալ: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին,. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Կարող է այդպես էլ լինել: Այսինքն մենք որեւէ հեռանալու պահանջ չենք դրել, մենք համագործակցության կողմնակիցն ենք։ ՌԴ ԱԳ նախարարի նման հայտարարությունը մտահոգություն է առաջացնում, որ իրենք հավանաբար պատրաստվում են հեռանալ, որը մեզ համար ցանկալի չէ: Սա սադրանք է։

Նա փորձում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մեր միջոցով լուծի՞։ Մենք դրա ցանկությունը չունենք։ Մենք դրա համար ենք ասում՝ այդ հակասությունները մեր տարածք մի բերեք, չենք ուզում, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հակասությունները մեր հաշվին լուծվեն կամ զարգանան»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: