ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր գործընկերների հետ. Միշուստին

Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր գործընկերների հետ. Միշուստին

 Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության բոլոր գործընկերների հետ, հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը «Իննոպրոմ. Ղազախստան» արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստի ժամանակ։

«Ռուսաստանը բաց է Եվրասիական տնտեսական միության բոլոր գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնման համար․.. Տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդումն այսօր դառնում է եվրասիական տարածքում համատեղ աշխատանքի նշանակալի վեկտորներից մեկը», - նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։

Ըստ Միշուստինի՝ այսօր կարևոր է միավորել ռեսուրսներն ու իրավասությունները, որ ապահովվի արտադրական համալիրների կայունությունը արտաքին գործոնների նկատմամբ և պաշտպանվի տնտեսությունն ու քաղաքացիներին՝ աշխարհում աճող տուրբուլենտության և աճող մրցակցության պայմաններում:

  • Կիսվել: