երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանից բացի այլ երկրներից զենք ձեռք բերելը կամ արեւմտյան երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը՝ ունենում են երեք կոշտ քննադատ. Մելքոնյան

Ռուսաստանից բացի այլ երկրներից զենք ձեռք բերելը կամ արեւմտյան երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը՝ ունենում են երեք կոշտ քննադատ. Մելքոնյան

Ուզում եմ արձանագրել՝ Ռուսաստանից բացի այլ երկրներից զենք-զինամթերք ձեռք բերելը կամ արեւմտյան երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը՝ ունենում են երեք կոշտ քննադատ՝ Զախարովան, Ալիևը և Հայաստանի ընդդիմությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։

Նա նշեց, որ որ Բրյուսելյան հանդիպումը նույն բախտին արժանացավ եւ չնայած ակնհայտ դրական արդյունքներին՝ ընդդիմադիր որոշ շրջանակներ սա հայտարարեցին դիվանագիտական պարտություն. «Զախարովան անհանգստացավ, որ այն կարող է սրել լարվածությունը, իսկ Ալիեւը այն համարեց Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստ դարձնելու փորձ»,- ասաց նա։

Պատգամավորն անդրադառնալով Քոչարյանի որդու եւ մյուս պատգամավորների տավուշյան այցերին՝ նշեց, որ նրանք կեղծ հայրենասիրական ճառեր են ասում՝ փորձելով սահմանային բախումներ սադրել։

  • Կիսվել: