կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ փետրվարի 25-ին նախատեսված իր հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ չի կայանա:

"Երեկ մենք Լավրովի հետ զրույց ունեցանք։ Հանդիպումը ուրբաթ՝ փետրվարի 25-ին էր նախատեսված, բայց այն չի կայանա",-ասել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՝ ամփոփելով Ուկրաինայի իրադրության շուրջ ԵՄ երկրների ԱԳ նախարարների արտահերթ հանդիպման արդյունքները:

Նախօրեին Լը Դրիանը հայտնել էր, որ Լավրովին առաջարկել է Փարիզ ժամանել փետրվարի 25-ին ՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գագաթաժողովի նախապատրաստական խորհրդակցությունների համար:

Բացի այդ, ինչպես երկուշաբթի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում հայտնել է Լավրովը Պուտինին, ֆրանսիացի գործընկերներն ակնարկել են, որ իրենք ունեն ըմբռնում՝ "ինչի մասին Վաշինգտոնը կարող է մեզ հետ խոսել":

Լե Դրիանի՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հրաժարվելը տեղի է ունեցել Մոսկվայի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման ֆոնին:

  • Կիսվել: