կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղում իրականացրել է բնակելի ֆոնդի ստուգում

Ռուսաստանի ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղում իրականացրել է բնակելի ֆոնդի ստուգում

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման աշխատակիցները ստուգել են բնակելի ֆոնդի եւ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վիճակը, որոնք վերականգնվում են Ռուսաստանից բերված շինարարական նյութերի օգտագործմամբ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Այսպես, փրկարարները ստուգել են Մարտունու շրջանի Կարմիր բազար բնակավայրի 15 մասնավոր բնակելի տների վերականգնման ընթացքը: Շինարարները վերանորոգում են տների տանիքները, տեղադրում նոր պատուհաններ և դռներ։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում վերականգնվել է ավելի քան 300 օբյեկտ: Աշխատանքներին ներգրավվել է 85 շինարարական կազմակերպություն։

Տարածաշրջանում ակտիվ գործունեություն են ծավալում նաև ՌԴ ԱԻՆ հոգեբանները։ Օրերս նրանք պարապմունքներ են անցկացրել Ղարաբաղի համալսարանի դասախոսական կազմի հետ՝ արտակարգ իրավիճակներում ուսանողներին Հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտություններ ձևավորելու ուղղությամբ։

Նման պարապմունքներն ուսումնական հաստատություններում անցկացվում են 2020 թվականի դեկտեմբերի 17-ից։ Այս պահին կազմակերպվել է 8 դաս, որին մասնակցել են դպրոցների 245 ուսուցիչներ և բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ:

Բացի այդ, գերատեսչության մասնագետները շարունակում են դպրոցներում անվտանգության դասեր անցկացնել։ Ռուսաստանի ԱԻՆ-ի հոգեբանները, պիրոտեխնիկները և բժիշկները երեխաներին պատմում են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման գործողությունների մասին, սովորեցնում են առաջին օգնություն եւ սթրեսակայունություն ցուցաբերել: Լեռնային Ղարաբաղի 54 դպրոցներից արդեն շուրջ 4,1 հազար աշակերտ է այցելել նմանօրինակ դասերին:

Իսկ բժշկական կետերի հիման վրա տեղի բնակիչների համար ցուցաբերվում է արտագնա արտակարգ հոգեբանական օգնություն։ Այն հարցերը, որոնց մարդիկ դիմում են, ավելի շատ կապված են էմոցիոնալ աջակցություն ստանալու անհրաժեշտության հետ։ Աշխատանքի ընթացքում հոգեբանները օգնություն են ցուցաբերել շուրջ 320 դեպքերում։

  • Կիսվել: