շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուսաստանաբնակ Հարություն Կիվիրյանը տիեզերագնացների թեկնածուների թվում է

Ռուսաստանաբնակ Հարություն Կիվիրյանը տիեզերագնացների թեկնածուների թվում է

Դեռ 2019 թվականին մեկնարկած ընտրության արդյունքում Ռուսաստանը չորս նոր թեկնածու է ընտրել, որոնք յուրացնելու են տիեզերագնացի մասնագիտությունը։ Ռուսաստանաբնակ հայազգի Հարություն Կիվիրյանն ընտրված թեկնածուների շարքում է։

«Ռոսկոսմոսի» հաղորդմամբ, ընդհանուր առմամբ մասնագետները տիեզերագնաց դառնալու ցանկություն ունեցողներից 2229 բանավոր և գրավոր հարցում են ստացել:  «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան հունվարի 28-ին ներկայացրել է ընտրության արդյունքները։

Հաղթողներն են՝  Սերգեյ Իրտուգանով, Ալեքսանդր Կոլյաբին, Սերգեյ Տետերյատնիկով և Հարություն Կիվիրյան։ Մոտ ապագայում նրանք կսկսեն ուսումնասիրել «Ընդհանուր տիեզերական ուսուցում» դասընթացը, որը տեղի կունենա երկու տարվա ընթացքում:

Հարություն Կիվիրյանը ծնվել է 1993 թվականին Մայկոպում։ Ավարտել է Ուստինովի անվան Բալթյան պետական տեխնիկական համալսարանը՝ ստանալով հրթիռների մասնագիտությամբ ինժեներական կոչում։

 

  • Կիսվել: